Ամերիկացի զույգը պսակադրվել է՝ ինքնաձիգները ձեռքերին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասի The Gun Store-ում, որը մատուցում է հարսանեկան ծառայություններ, իրականացնում զենքի վաճառք և վարձակալություն ու ընձեռում տեղում կրակելու հնարավորություն: Պսակադրության սրահը, որը սովորական օրերին ծառայում է որպես զենքի մաքրման սենյակ, զարդարվել է կարմիր վարդի թերթերով:
Հավատարմության երդում տալուց հետո հարսն ու փեսան իրենց պսակադրությունը նշել են ինքնաձիգներից կրակ արձակելով: Զինված զույգը բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ ունի:
Նման հարսանիքները դեռևս շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել` չնայած դեկտեմբերի 14-ին Նյութաունի Սենդի Հուք դպրոցում տեղի ունեցած ողբերգությանը, երբ 20-ամյա Ադամ Լանզան հրազենով սպանեց 26 մարդու:
Նշենք, որ The Gun Store-ում հարսանեկան փաթեթն արժե 300 դոլար:









































