Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի առաջին ներկայացուցիչը կանանց մրցաշարում` Էլեն Գրիգորյանը հանդես եկավ 48 կգ քաշային կարգում: Երկամարտի 148 կգ (65+83) արդյունքով նա զբաղեցրեց 8-րդ տեղն A խմբում:
48 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ալբանուհի Շքիպոնյե Բրահյան, ով երկամարտում ցուցադրեց 173 կգ (78+95) արդյունքը:









































