Monday, 29 04 2024
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին

«Եռյակը կամ պետք է շարունակի սկսածը, կամ ուղղակի ասպարեզից հեռանա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը:

-Պարոն Զոլյան, ոչ իշխանական ուժերն արդեն երկու հանրահավաք անցկացրեցին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ եթե   իշխանությունները չբավարարեն եռյակի պահանջները, ապա իրենք կգնան արտահերթ ընտրությունների: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ ուժերը մինչև վերջ կգնան, թե՞ ժողովուրդը հերթական հիասթափության առաջ կկանգնի:

Իմ տպավորությունն այն է, որ որոշակի ծրագիր է իրականացվում և մինչ այս արած քայլերը բավականին հաջող էին: Առաջին հանրահավաքը ուժերի մոբլիզացիա էր, երկրորդը՝ կոնկրետ գործողություններ, որտեղ պարզ ուրվագծվում է շարունակությունը: Այն պահանջները, որ ներկայացվել էին, իշխանությունները չէին կատարել և ի վիճակի չեն կատարել: Մենք հանդիպել էինք սեպտեմբերին. ես ասել էի՝ սեպտեմբերին ոչինչ մի սպասեք, բայց հոկտեմբերին լինելու են լուրջ փոփոխություններ և այդ փոփոխությունները բխում են ոչ միայն ոչ իշխանական ուժերի գործողություններից, այլ նաև կառավարության և իշխանության անզորությունից:

Կառավարությունը կարծես հատուկ ավելացնում է բողոքող զանգվածը՝ մինչ այդ առևտրականներ, հիմա էլ չլսված բան՝ կերակրող մայրեր, հղի կանայք: Պատկերացրեք, ինչի պետք է հասած լինի, որ այդ կատեգորիայի մարդկանց փողոց հանեն: Ես տեսնում եմ, որ բավականին լուրջ սխալներ են արվում, ռեժիմը սպառել է իր հնարավորությունները թե՛ դիմադրելու և թե՛ վերարտադրվելու՝ սահմանադրական փոփոխությունները հետաձգվեցին: Պետք չէ սպասել շատ արագ լուծումների, բայց այն ժամկետը, որ նշված էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՝ ապրիլի 24-ը, իրատեսական ժամկետ է իշխանափոխության համար:

Որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի եռյակի մարտավարությունը: Գագիկ Ծառուկյանը խոսում է «եթե»-ներով, հիմա էլ ԲՀԿ պատգամավորները խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Սա արդյո՞ք նիշի իջեցում չէ, չպե՞տք է միանգամից Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել.․․ իրավիճակն այնպես է հասունացել, որ մանր փոփոխությունները մեծ արդյունք այլևս չեն բերում:

Իմ մեկնաբանությունն այն է, որ բավականին գրագետ քայլ է: Ի վերջո, որոշակի ժամանակ է պահանջում թե՛ շտաբների ձևավորումը, թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ Բնական է, եթե ասվեր, որ հենց վաղը պետք է լինեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, դա իրատեսական չէր լինի: Այս ընտրությունները պետք է միաժամանակ անցկացվեն, եթե պահանջում ես արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա անհասկանալի է, թե ինչու չես պահանջում նաև նախագահական ընտրություններ: Դեպքերի զարգացումը բերելու է նրան, որ այդ պահանջը միասնական է լինելու՝ ես այդպես եմ տեսնում: Բայց հայտարարել, որ դա պետք է լինի հաջորդ շաբաթ կամ հաջորդ ամիս, իրատեսական չէ, որովհետև տեղերում նախապատրաստական աշխատանք չի տարվել:

Ի՞նչ պետք է անեն այս քաղաքական ուժերը, որ ժողովուրդը չհիասթափվի: Դաշնակցությունը վերջին պահին հետ կանգնեց և սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանությունների հետ համագործակցության գնաց: Մտավախություն կա, որ նույնն էլ կարող է «Բարգավաճ Հայաստանը» անել՝ հաշվի առնելով իշխանական համակարգից կախվածությունը:

Ես չեմ կարծում, որ Դաշնակցությունը գնաց ուղղակի համագործակցության: Իրենց համար նախևառաջ գաղափարական սկզբունքներ ունեցող կուսակցություն է, և խորհրդարնական հանրապետությունը իրենց համար ամենակարևորագույններից մեկն է: Ես հակված եմ այդ ոլորտում փնտրել նրանց վերջին պահին հետ կանգնելը: Մինչև հիմա էլ նույնիսկ Հանրապետականը չի խոսում, բայց Դաշնակցությունը շարունակում է խոսել սահմանադրական հանրաքվեի վերաբեյալ:

Տվյալ դեպքում օրակարգը թելադրում է ոչ միայն այդ ուժերի ղեկավարությունը, այլ նաև տրամադրությունները: Եթե նրանք հետ կանգնեն, ապա կնգնեն Րաֆֆի Հովհաննիսյանի օրը, որ բազմահազարանոց հանրահավաքից հետո ինչ-որ հյուրանոցային դահլիճներում է հավաք կազմակերպում։ Նրանք դա շատ լավ հասկանում են, օրակարգն այնպիսն է, որ նրանք կամ պետք է շարունակեն սկսածը, կամ ուղղակի ասպարեզից հեռանան։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում