Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր կին ցանկանում է ֆիզիկական վարժությունների միջոցով հրաշալի արտաքին ձեռք բերել, սակայն չի ցանկանում ջանք թափել և ակտիվ ֆիզիկական վարժություններ կատարել: Հենց այդ կանանց համար են նախատեսված 30 վայրկյան տևողությամբ վարժությունները:
Ժամերով տանջվելու փոխարեն, գիտնականներն առաջարկում են բարձրանալ աստիճաններով: Կես րոպե տևող վարժությունից հետո կարելի է 60 վայրկյան հանգստանալ, այնուհետև կրկնել այն : Ընդ որում՝ վարժությունը երեք անգամ կրկնելը բավական կլինի:
Անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ հայտնի է դարձել, որ կարճատև ակտիվությունը բարձրացնում է դիմադրողականությունը, հետևաբար թոքերի, սրտի և արյունատար անոթների աշխատանքը:
Ուսումնասիրողները խորհուրդ են տալիս վարժություններից հետո անպայման թեյ խմել, քանի որ թեյը նպաստում է նիհարելուն:








































