Իռլանդիայի բնակչուհի Քեթի Մուլռեննանին մերժել են Սեուլում ուսուցչի աշխատանք տալ հարբեցողության նկատմաբ նրա ժողովրդի նախահակման պատճառով: Այս մասին հայտնում է BBC News-ը:
26-ամյա ուսուցչուհին Հարավային Կորեայի մայրաքաղաքում անգլերենի ուսուցչուհու աշխատանքի հայտարորություն է գտել Craigslist կայքում: Նա գործատուին ուղարկել է իր ինքնակենսագրությունը, սակայն 1 ամիս հետո էլեկտրոնային փոստով մերժում է ստացել: Նամակում գրված է եղել, որ գործատուն իռլանդացիների չի ընդունում չափազանց շատ ալկոհոլ օգտագործելու նրանց բնորոշ հակվածության պատճառով:
Ավելի վաղ Բարսելոնում, Օքսֆորդում և Աբու Դաբիում դասավանդած Մուլռեննանին հետո այլ աշխատանք է գտել Սեուլում:









































