Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գովեստի խոսքեր է հասցեագրել ակումբի և թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը թիմի հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը: Նա խաղացել է 90 րոպե, ակտիվ է եղել և գոլի հեղինակ դարձել:
Խաղից հետո Ռիբերին հայտարարել է, որ իր լավ մարզավիճակը կարևոր է «Բավարիա»-ի համար` նշելով թիմային հաջողությունների կարևորությունը:
«Նախազգուշացումների անհրաժեշտություն չկա, քանի որ այդ համեստությունը յարուհատուկ երևույթ է: Ինչ վերաբերում է թիմին ընդհանուր առմամբ, ապա մրցաշրջանի այս փուլում այն լուրջ հաջողությունների է հասել, քանի որ թիմն ու մարզիչը կենտրոնացած են իրենց առջև դրված խնդիրների վրա»,- Goal-ը մեջբերում է Զամերի խոսքերը:








































