Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը քննադատության է ենթարկել Դորտմունդի «Բորուսիա»-ի վարած տրանսֆերային քաղաքականությունը:
Մատեուսի կարծիքով` դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեծ սխալ է գործել` փորձելով «Բավարիա» տեղափոխված Ռոբերտ Լևադովսկիին փոխարինել այնպիսի հարձակվողներով, ինչպիսիք են Չիրո Իմոբիլեն և Ադրիան Ռամոսը:
«Իմոբիլեի և Ռամոսի տրանսֆերների դիմաց «Բորուսիա»-ն 29 մլն եվրո է վճարել: Մինչդեռ նրանք անգամ շատ ցածր տոկոսով չեն կարող փոխարինել Լևանդովսկիին: Հստակ կարելի է ասել, որ նրանց ձեռքբերումը տրանսֆերային հաջող գործարք չէ»,- Bild-ը մեջբերում է Մատեուսի խոսքերը:








































