Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին կարծում է, որ Քրիշտիանու Ռոնալդուն այս տարի գերազանցել է «Ոսկե Գնդակ»-ի համար մղվող պայքարում իր գլխավոր մրցակցին՝ Լեո Մեսսիին.
«Գտնում եմ, որ Ռոնալդուն երրորդ անգամ կնվաճի «Ոսկե Գնդակ»-ը: Քրիշտիանուն անհավանական 2-3 տարի է անցկացրել և ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել:
Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում գերազանցել է Լեո Մեսսիին: Չեմ կարծում, որ կգտնվի ինչ-որ մեկը, որը այս տիտղոսի համար կպայքարի Ռոնալդուի հետ»-,ասել է Ռունին:








































