Ադրբեջանը պատրաստ է անվտանգություն երաշխավորել հայ մարզիկների համար` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ժամանակ: Մրցաշարը կայանալու է 2015թ. ամռանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:
«Մենք պատրաստ ենք ապահովել Եվրոպական խաղերին մասնակցող բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի ներկայացուցիչների անվտանգությունը:
Եթե ինչ-որ մեկը ցանկանա գալ Բաքու ու սատարել իր երկիրը ներկայացնող մարզիկին, ապա մենք պատրաստ ենք ապահովել նաև նրա անվտանգությունը»,- ասել է Հուսեյնզադեն՝ պատասխանելով հայ երկրպագուների մասին հարցին:
Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին Washington Times-ի հետ զրույցում ասել է, որ հայ մարզիկները մասնակցելու են մրցաշարին:






































