Հարվարդի համալսարանի հետազոտողները GEOMAR կենտրոնի հետ ուսումնասիրել են վերջին 1մլն տարվա ընթացքում հրաբխային ժայթքումները: Արդյունքում պարզ դարձավ, որ ոչ միայն հրաբուխներն են ազդում կլիմայի վրա, այլև հակառակը, հաղորդում է Փոփմեխանիկան:
«Այլ վկայությունների հետ մեկտեղ մենք նաև ունենք հին հրաբխային մոխրի մնացորդներ, որոնք թույլ տվեցին վերականգնել վերջին 460 հազար տարվա ընթացքում տեղի ունեցած ժայթքումների պատմությունը,- ասում է աշխատանքի հեղինակներից մեկը: -Եվ դրանցում առանձնանում են շրջաններ, որտեղ ժայթքումներն ավելի շատ են եղել, քան մյուս շրջաններում»:
Երբ գիտնականները համեմատեցին ժայթքման այդ փուլերը կլիմայի պատմության տվյալ փուլերի հետ, համընկնումը ապշեցուցիչ էր: Հրաբխային ակտիվության փուլերին նախորդել են ջերմաստիճանի բարձրացումը և սառցադաշտերի հալվելը:








































