ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին: Պլատինին մասնավորապես անդրադարձել է Ռուսաստանին, որտեղ 2018թ. անցկացվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնություն:
«Եթե աշխարհի առաջնության անցկացման համար ընտրում ենք Ռուսաստանն ու Քաթարը, կենտրոնանում ենք հենց այդ երկրների վրա: Ֆուտբոլում ռասիզմի խնդիրը շատ սուր է:
Բայց միայն ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն չեն, որ պայքարելու են այս խնդրի դեմ: Կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարությանը խնդրենք ինչ-որ կերպ լուծել այս խնդիրը: Չէ՞ որ այն վատ է տվյալ երկրի, ֆուտբոլի, բոլորի համար»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը:








































