ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի պատրաստվում «կաղ բադ» լինել: Ավանդաբար նման մականուն են տալիս ԱՄՆ նախագահներին պաշտոնավարման երկրորդ ժամկետի վերջին երկու տարում, քանի որ նախագահը պարտավոր է հեռանալ լիազորություններն ավարտելուն պես և չի կարող առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Օբամայի խոսքերով՝ նա դեռ շատ օգուտներ կարող է տալ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Մեծ պատիվ է պատասխանատու լինել աշխարհի ամենամեծ կազմակերպության՝ ԱՄՆ կառավարության, մեր բանակի և այն բոլոր լավ բաների համար, որ մենք անում ենք աշխարհում»,- հայտարարել է Օբաման՝ նշելով, որ շատ զբաղված կլինի առաջիկա երկու տարում:








































