Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ Վրաստանը «ղեկավարվում է քաղաքական օֆշորից»: Այս մասին նա հայտարարել է Forbes-ին տված հարցազրույցում:
«Իվանիշվիլին կտապալվի: Մեր նպատակն է, որ այդ անխուսափելի գործընթացն այնպես տեղի ունենա, որ դրա արդյունքում Ռուսաստանը չկարողանա ձեռքերը ձգել Վրաստան և մինչև վերջ ոչնչացնել երկրի ինքնիշխանությունը: Կամ որ Վրաստանում բռնություն չլինի, ինչպիսին եղավ Ուկրաինայում: Գլխավորը, որ տեղի է ունեցել երկրում, այն է, որ նա դուրս է եկել սահմանադրական համակարգից:
Իրականում զարգացել է գլխավորը՝ երկիրը ղեկավարվում է օֆշորից: Բոլոր որոշումներն ընդունում է մեկ մարդ, որը ոչ մի բանի համար պատասխանատու չէ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նախկին նախագահը խոսել է նաև Բիձինա Իվանիշվիլիի մոտ բարեկամի՝ Ուչա Մամացաշվիլիի մասին: «Ուչա Մամացաշվիլին՝ նրա զարմիկը, որը մասնակից է բոլոր մեծ ձեռնարկություններին, վերահսկում է բոլոր մեծ փոխադրումները, ինչպես ժամանակին Նուգզար Շևարդնաձեն, և ավելի շատ: Եթե վերցնենք Նուգզար Շևարդնաձեին, Վանո Չխարթիշվիլիին, Կախա Թարգամաձեին, Իրակլի Կուտատելաձեին, այն ինչ արել են նրանք բոլորը միասին, անում է միայն Մամացաշվիլին»,- ասել է Սաակաշվիլին:









































