5 ամենացանկալի փոփոխությունները նորաձևության աշխարհում, որոնք խոստանում է 2013-ը, հաղորդում է Spletnik-ը:
1. Հաջողությո’ւն, համագործակցությո’ւն: Mashion Martin Margiela և H&M ընկերությունների ձախողումը եվրոպական շուկայում գաղտնիք չէ, այլ դիզայներներ Կարլ Լագրեֆելդի և Ալբեր Էլբազայի «ընկերության» օրինաչափ արդյունք: Ուստի ղեկավարությունը որոշել է առնվազն 1 տարի հրաժարվել համագործակցությունից:
2.Առողջության իրավունք: Vogue ամսագրի բոլոր 19 միջազգային հրատարակչությունները ստորագրել են Ամերիկայի նորաձև դիզայներների խորհրդի` CFDA-ի կազմած մոդելների առողջության վերաբերյալ փաստաթուղթը` Health Initative-ը:

3.Պատերազմ ֆոտոշոփին: Ոչ ոք չի վիճում. նորաձև լուսանկարը արվեստ է: Սակայն այդ արվեստի արհեստականությունն անցել է բոլոր սահմանները:

4.Քննադատությունը` քննադատներին, արվեստը` դիզայներներին: Ընդդիմադիրները վաղուց հաշտվել են. թող դիզայները արարի, իսկ քննադատը` քննադատի: Այս դեպքում ներդաշնակությունն անխուսափելի կլինի:

5.Կարի ֆաբրիկաներում աշխատանքի պայմանների բարելավումը:












































