Երգիչ Դևիդ Բոուին թույլատրել է YouTube վերադարձնել աստղագնաց Քրիս Հեդֆիլդի՝ իր երգի կատարումով վիդեոն, գրում է The Washington Post-ը:
Խոսքը Space Oddity տեսահոլովակի մասին է, որը Հեդֆիլդը ձայնագրել էր Միջազգային տիեզերակայանում: Ենթադրվում է, որ դա պատմության մեջ առաջին երաժշտական տեսանյութն է՝ նկարահանված տիեզերքում:
Ինչպես հիշեցնում է թերթը, կանադացի աստղագնացի տեսահոլովակը լույս է տեսել 2013թ. և հավաքել ավելի քան 23 մլն դիտում:
Ի սկզբանե, Բոուիի հետ պայմանագիրը կնքվել էր 1 տարով, ու դրա ժամկետը լրանալուց հետո հոլովակը հեռացվել էր YouTube-ից:
Ներկայումս Հեդֆիլդը երկու տարով պայմանագիր է ստորագրել Բոուիի հետ, ինչից հետո տեսանյութը դարձյալ հայտնվել է այդ ծառայությունում:
Բանակցությունները շարունակվում էին մի քանի ամիս:









































