Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հայտարարությամբ՝ Վրաստանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների տեղակայման հարցով բանակցությունները վճռական փուլի են հասել: Այս մասին նա ասել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Արչևանի» հաղորդման եթերում:
Ալասանիան նշել է, որ մեծ հույս ունի, որ այդ բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն նոր ղեկավարության պայմաններում:
«Օդային պաշտպանությունը մեր պաշտպանության համակարգի ամենակրիտիկական բաղադրիչն է: Այն միշտ եղել է մեր աքիլլեսյան գարշապարը, բայց այն պայմաններում, ինչ պայմաններ և հնարավորություններ ունեցել է մեր բանակը, նրանք առավելագույնն են արել 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ…
Նախարարություն իմ գալու առաջին իսկ օրվանից, երբ ես իմացա զինվորականների կարծիքն առաջնայնությունների մասին, մենք սկսեցինք աշխատել օդային համակարգ ստեղծելու ուղղությամբ: Մենք սկսեցինք աշխատել հակատանկային և շարժական համակարգերի դեմ պայքարի միջոցների ստեղծման և գործընկեր երկրների հետ համապատասխան բանակցություների ուղղությամբ:
Ես մեծ հույս ունեմ, որ այդ բանակցություններն ու ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն: Դա հասել է վճռական փուլի, և լուրջ աշխատանք է պահանջվում»,- նշել է Ալասանիան:









































