Սեպտեմբերի 12-ին Եվա Մենդեսն ու Ռայան Գոսլինգը դարձան ծնողներ՝ աստղային զույգը երեխա ունեցավ՝ Էսմերալդա Ամադան:
Հղիության ժամանակ, ինչպես նաև ծննդաբերությունից հետո կինոաստղը թաքնվում էր պապարացիներից ու խուսափում մամուլի հետ շփումներից՝ գրում է viva.ua-ն:
Սակայն օրերս ամերիկացի ֆոտոթղթակիցներին հաջողվել է Լոս Անջելեսում լուսանկարել 40-ամյա Մենդեսին: Ըստ ամենայնի, դերասանուհին մասնակցել է նորաձևության ապրանքանիշներից մեկի նոր գովազդային արշավին:








































