Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տրամադրության անկում չի ունեցել` «Լիվերպուլ»-ի դարպասը չգրավելու պատճառով:
«Քրիշտիանուն գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ուներ, սակայն հաջողությունը երես էր թեքել նրանից: Բացի այդ, հիանալի խաղաց հյուրերի դարպասապահը: Վստահ եմ, որ Քրիշտիանուն շուտով գոլ կխփի:
Վաղ թե ուշ Ռոնալդուն կգերազանցի Ռաուլի ռեկորդը: Նա կենտրոնացած էր խաղի վրա և չեմ կարծում, թե հիասթափություն է ապրում»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:






































