Կոլումբիայի դատական իշխանությունները մերժել են կոլումբիական Կարթագենում Hilton հյուրանոցի սեփականատեր Cartagena de Indias S. A ընկերության բողոքարկումները, որը պահանջում էր չեղյալ հայտարարել որոշումը, այն է՝ հօգուտ պետության վերցնել 30 հազար քառակուսի մետր լողափային գոտին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Դատարանի որոշմամբ՝ Hilton հյուրանոցը մեղադրվում է հասարակական օգտագործման հողերի յուրացման մեջ: Այժմ Hilton-ը լողափերը պետք է վերադարձնի քաղաքին:
Բացի այդ՝ ընկերությանը պարտավորեցրել են 3 տարվա ընթացքում կառուցել քաղաքի բնակիչների հանգստի պարկ, իսկ այնուհետև 30 տարի պատասխանատու լինել դրա բարեկեցության համար:








































