Եվրոգոտում տնտեսական առաջընթաց էր ձեռք բերվել, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան որոշ քայլեր ձեռնարկեցին ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին գրում է Business Insider-ը` վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Մերկելի կարծիքով, սակայն, եվրոգոտում դրությունը մինչ օրս անկայուն է: Մերկելը նաև հայտարարել է, որ որոշ համաշխարհային իրադարձություններ, այդ թվում` Ուկրաինայի ճգնաժամը պատճառ են դարձել Գերմանիայի տնտեսական աճի հապաղմանը: Սակայն, Գերմանիայում դրությունն ընդհանուր առմամբ կայուն է:










































