Novate.ru-ն ներկայացնում է վերջին տարիներին բժշկության ոլորտում հինգ ամենաարտասովոր տեխնոլոգիաները:
1. Ambulance Drone շտապ օդային օգնություն

Ambulance Drone-ը խոշոր քաղաքներում բժշկական շտապ օգնության կազմակերպման մեջ իսկական առաջընթաց է: Այս տեխնոլոգիան հոլանդական Դելֆտ տեխնիկական համալսարանի մշակումն է, որը բժիշկներին հնարավորություն է տալիս իրենց ծառայողական պարտականությունները կատարել թռչող անօդաչու սարքավորումների միջոցով:

Ambulance Drone-ը անօդաչու դրոն է, որը հիվանդին ավելի արագ է հասնում, քան շտապ օգնության մեքենան: Այն հագեցած է տեսախցիկով, դինամիկներով և բժշկական մի քանի սարքավորումներով: Յուրաքանչյուր նման ապարատի հետ աշխատում է շտապ օգնության աշխատակիցը և շրջապատի մարդկանց հուշում, թե ինչպես վարվեն հիվանդների հետ, մինչև դեպքի վայր կհասնի շտապ օգնության մեքենան:

Բժշկական դրոնի արժեքը 15 հազար եվրո է:
2. Արհեստական արյուն
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արհեստական սիրտ, երիկամներ, մարդկանց և կենդանիների վերջույթներ ստեղծել: Սակայն բժիշկները մինչև այժմ արհեստական արյուն ստեղծելու հնարավորություն չէին ունեցել, այդ պատճառով էլ դիմել են կենդանի դոնորների օգնությանը: Սակայն գիտությունը տեղում չի դոփում, և 2014 թ. ամռանը Էդինբուրգի համալսարանի գիտնականները նյութ են ստեղծել, որը «արհեստական արյուն» են անվանել:

Գիտնականները հայտարարել են, որ այդ հեղուկը ունի իսկական արյան ֆիզիկական և ֆիզիոլոգիական հատկությունները: Այն կարող է թթվածին տեղափոխել, հյուսվածքները հարստացնել սննդարար նյութերով, կարգավոր է մարդու մարմնի ջերմաստիճանը, մեկը մեկի հետ կապում է տարբեր օրգաններ և կատարում է օրգանիզմի համար այլ կարևոր ֆունկցիաներ:

Արհեստական արյան ստեղծումը կօգնի խուսափել իսկական արյան անբավարարության հետ կապված խնդիրներից: Իհարկե, վերջինս ավելի էժան արժե, քան սինթետիկը:
3. Բժշկական մարիխուանան և դրա վաճառքի ավտոմատը
Աշխարհի որոշ երկրներում, այդ թվում՝ նաև Ֆինլանդիայում և ԱՄՆ-ի որոշ երկրներում, մարիխուանան օրինական նյութ է, եթե խոսքը գնում է բժշկական նպատակների մասին: Քանի որ բժիշկները եկել են այն եզրակացության, որ այն ոչ միայն վնասակար չէ, այլև կարող է բավական օգտակար լինել որոշակի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են քաղցկեղը, ցրված սկլերոզը, դեպրեսիան:

Այնպես որ, բժիշկներն իրենց հվանդներին մարիխուանայի դեղատոմս են գրում, որը հնարավոր է ձեռք բերել ոչ թե սովորական թրմավաճառներից, այլ հատուկ խանութներից: Պաշտոնական խանութների բացումից հետո թմրանյութերի փողոցային առևտրի քանակը նվազել է մի քանի անգամ:

ԱՄՆ-ում այդ նպատակով հատուկ ապարատ է ստեղծվել, որտեղ կարելի է ձեռք բերել մարիխուանա: Սակայն ապարատին նույնպես հակավոր է բժշկի դեղատոմս «ներկայացնել»:

Բժշկական հաստատություններում այդ նպատակով հիվանդներին հատուկ գաղտնաբառ են տրամադրում, որը հարկավոր է ներմուծել Autospense ապարատի մեջ։ Այնպես որ, պատահական մարդը դրանից օգտվել չի կարող:
4. Սմարթֆոնով կառավարվող ձեռքի i-Limb պրոթեզ

i-Limb-ը ձեռքի պրոթեզ է, որը կարելի է կառավարել ոչ միայն մկանների, այլև բջջային հեռախոսի միջոցով:

i-Limb-ի տերը կարող է իր սմարթֆոնի մեջ հատուկ բջջային հավելում ներմուծել, որը թվային պրոթեզին բազմաթիվ լրացուցիչ հնարավորություններ կտա: Ծրագիրն ընդամենը 20 տարբեր գործողություններ է ճանաչում: Դրա օգնությամբ կարելի է կապել կոշիկի քուղը, առարկաներ վերցնել և դնել, դաստակն ու մատները տարբեր կողմեր պտտեցնել, ինչպես նաև ստեղնաշարի վրա տեքստ հավաքել:

5. Արտաթորանքների փոխպատվաստում
Տրանսպլանտալոգիան հնարավորություն է տալիս ներքին և արտաքին օրգաններ փոխպատվաստել, այդ թվում՝ սիրտ և դեմք: Սակայն Միչիգանի համալսարանի գիտնականները մշակել են արտաթորանքներ փոխպատվաստելու տեխնոլոգիան:

Նախկինում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու աղեստամոքսային համակարգի հիվանդությունների մեծ մասի պատճառը Clostridium difficile բակտերիաներն են: Դրանք երկարատև հիվանդությունների ֆոնին հայտնվում են հենց ուղիղ աղիքում և բուժվում են միայն հակաբիոտիկների միջոցով:
Սակայն այդ բուժումները ոչ միշտ են արդյունավետ: Միչիգանի համալսարանի գիտնականներն առաջարկում են հիվանդ մարդու աղիքներ ներմուծել առողջ մարդու արտաթորանք:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ միկրոֆլորան ճնշում է վտանգավոր բակտերիաներին և կարգավորում է հիվանդ մարդու աղիքների միկրոօրգանիզմների բալանսը: Նման բուժման արդյունավետությունը 90 տոկոս է կազմում:









































