Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Մենք ռուսների՞ց ենք սովորել, որ տասն օր Ամանոր պետք է նշենք. Տեր Ավետիս

Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ավետիս քահանա Դանիելյանն անդրադարձել է Ամանորի և Սուրբ ծնունդի խորհրդին: Հունվարի 6-ը Քրիստոսի ծննդյան և աստվածահայտնության տոնն է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տ. Ավետիս քահանա Դանիելյանը մանրամասնեց, որ Սուրբ ծնունդը մեր եկեղեցու քրիստոնեական դավանանքի հետ է կապված` Քրիստոսը ծնվեց մարդկանց փրկության համար: Նրա խոսքով՝ հայոց եկեղեցու տաղավարներից առաջին մեծ տոնն է, որը միշտ նշվում է հունվարի 6-ին` առանց փոփոխության: Իսկ Սուրբ ծննդյան պատրաստությունը տեսնում ենք հունվարի 5-ի երեկոյան. նախ` պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան Քրիստոսի ծննդյան և հայտնության ավետիսն է:

«Հունվարի 5-ին ժողովուրդը գալիս է եկեղեցի, նրանք, ովքեր պաս են պահում, հաղորդություն են ստանում, որովհետև սա պասի շրջան է: Ճրագներ են տանում, այդ ավետիսը կանթեղներով տանում իրենց տները և նստում հոգևոր ընթրիքի»,- ասաց քահանան:

Մեր եկեղեցին Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը միասին նշում է հաջորդ օրը` հունվարի 6-ին: Իսկ դրանից հետո մեռելոց է. «Ինչպես բոլոր մեծ տաղավարներին, այդ օրն էլ մենք այցելում ենք մեր ննջեցյալներին: Եվ այդպես էլ ապրում ենք 2000 տարի»,- ասաց քահանան:

Հարցին՝ որքանո՞վ է մեր հասարակությունը կարողանում ճիշտ կազմակերպել տոները, այս օրերին պաս պահում, քահանան նկատեց, որ թեև տարվա վերջին օրերից՝ 30-31-ից, սկսվում է պահքի շրջանը՝ շաբաթապահքը, բայց փոխարենը մենք ճոխ պատրաստություն չենք տեսնում Նոր տարին տոնելու համար:

Նա նշեց, որ ժողովուրդը հիմնականում պաս չի պահում, բացառություններ, իհարկե, կան, բայց շատ քիչ: Սակայն քահանան մի շատ լավ միտում է նկատում՝ մարդիկ խոսում են այդ մասին, մտածում են, հարցեր են տալիս, այսինքն՝ շարժ կա, շատ աննկատ, բայց կա:

Նա ցավով նկատեց, որ մեծ մասը պաս չի պահում, բայց կարծում է՝ կգա ժամանակը, և ժողովուրդն այդպես կվարվի. այս մի քանի օրվա համար ի՜նչ ծախսեր են արվում, իսկ պատկերացրեք, որ այդ մի քանի օրը անցկացնեք հանգիստ, խաղաղ՝ առանց որևէ այցելությունների, ոչ խմիչք, ոչ ծանր կերակուր, հունվարի 5-ի երեկոյան փլավն ուտեին, Սուրբ ծննդյան ընթրիք անեին, մյուս օրը գնային եկեղեցի, այսինքն՝ լիներ այնպես, ինչպես Եվրոպայում են տոնում Սուրբ ծնունդը: «Մենք ռուսներից, թե ումից ենք սովորել, որ տասն օր պետք է նշենք Ամանորը»,- հավելեց Տեր Ավետիսը:

Իսկ թե ինչու է փլավ մատուցվում Սուրբ ծննդյան օրը, քահանան նշեց, որ Զատկի ժամանակ՝ Քրիստոսի հարությանը, մենք ձու ենք ներկում, որը խորհրդանշում է այն, որ երկրագունդը Քրիստոսի արյամբ փրկվեց: Այս պարագայում չկա նման հասկացողություն, միայն ճրագալույցի ընթրիքի երեկոյան սեղանին դրվում է եկեղեցուց բերված կանթեղը, որը խորհրդանշում է Քրիստոսին:

Այս դեպքում պասից դուրս գալու ամենաճիշտ ձևը թեթև կերակուրներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում