Հայտնի երգչուհի Ռիհաննան նկարահանվել է Elle ամսագրի նոր ֆոտոշարքում:
Բարբադոսցի գեղեցկուհին զարդարել է փայլերես ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկը, նաև հայտնվել է դրա էջերին ինչպես հագուստով, այնպես էլ առանց հագուստի: Նա ներկայացրել է Dior Haute Couture, Valentino և Giambattista Valli լեգենդար բրենդների կերպարները:
Ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում Ռիհանան խոստովանել է, որ, չնայած գայթակղիչ, համարձակ իմիջին, ինքը հոգու խորքում համեստ աղջիկ է: Երգչուհին պատմել է նաև, որ ամենից շատ ծննդաբերությունից է վախենում:


















































