Ջորջ Լուկասի ֆիլմերի սրի շեղբը նույնքան վտանգավոր է իր համար, որքան հակառակորդների: Պատճառն այն է, որ զենքով հարվածելիս «կայծեր» են թռչում` պնդում են բրիտանացի գիտնականները Journal of Physics Special Topics ամսագրում հրապարակված հոդվածում:
Ջորջ Լուկասի ստուդիայի նկարահանած «Աստղային պատեազմներ»-ի բոլոր ֆիլմերում ջեդայի հերոսները հատուկ սուր են օգտագործում: Ֆիզիկայի տեսանկյունից՝ լազերային ճառագայթը չի կարող լինել ջեդայների ու սիթհերի հիմնական զենքը, քանի որ այն չի կարող դիմակայել հակառակորդի հարվածին:
Ուստի այս դեպքում առավել իրատեսական է պլազմային ամպը:
Բրիտանացի ֆիզիկոսների խումբն ուսումնասիրել է այսպիսի սրի հատկություններն ու ստուգել՝ հնարավո ՞ր է այն օգտագործել «Աստղային պատերազմների» հերոս ջեդայների ոճով սուսերամարտելու համար:
Առաջին իսկ հետազոտությունը ցույց է տվել, որ ջեդայական սուրը զգալիորեն կտարբերվի ֆիլմերում մեր տեսած սրից: Գիտնականների խոսքով՝ պլազմային սուրն ավելի նման կլինի բոուլինգի կեգլիի կամ ապակե շշի:
Չնայած վտանգին՝ գիտնականները պնդում են, որ սրի որոշ մասերում մագնիսական դաշտը բավական կայուն կլինի ճառագայթող պլազման «շշի» ներսում պահելու համար:








































