Կարպատներում Տիսա գետի աջ ափին գտնվում է մի գյուղ, որտեղից դեռևս մ.թ.ա. I դարում աղ էին կրում: Այժմ Սոլոտվինոյում ամբողջությամբ դադարեցվել է աղի արդյունահանումը, սակայն գյուղը հայտնի է եղել նաև աստմայով հիվանդների համար նախատեսված՝ արդեն 40 տարվա առողջարանով:
Անգլիացի լուսանկարիչ Կիրիլ Կուլեցկին առողջարանի լուսանկարների շարք է արել՝ ցուցադրելով ստորերկրյա առողջարանի կախարդանքը:
Նշենք, որ Սոլոտվինոյում առաջին աղի հանքերը հայտնվել են XVIII դարում, իսկ 1968-ին հանքերից մեկում բացել են ալերգիայի հիվանդանոց:
Այստեղ աստման և այլ հիվանդություններ բուժում են առանց դեղամիջոցների՝ հայտնի որպես սպելեոթերապիա:
Հանքում օդը հագեցած է աղով, ինչն էլ օգնում էր թոքերից դուրս բերել խոնավությունը և ոչնչացնել շնչուղիների ինֆեկցիա առաջացնող միկրոօրգանիզմները: Այս օդն օգնում է նաև բազմաթիվ մաշկային հիվանդությունների և այրվածքների հետևանքների դեմ պայքարում:
Ուկրաինայի Սոլոտվինո գյուղում գտնվող առողջարանը գտնվում էր 300 մետր խորության վրա: Ջերմաստիճանն այնտեղ չէր փոփոխվում՝ կլոր տարին -22 աստիճան: Բուժման կուրսը տևել է 24 օր: Այնտեղ եղել է նաև գրադարան և հանգստի սենյակ:




















































