Virgin Galactic-ի հիմնադիր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել է, որ չի հրաժարվում առաջին տիեզերական զբոսաշրջիկը դառնալու ցանկությունից, հաղորդում է CNN-ը:
Հոկտեմբերի 31-ին SpaceShip Two զբոսաշրջային տիեզերանավը փորձարկման ժամանակ կործանվել է:
«Ես երբեք ուրիշներին չեմ խնդրի օգտվել Virgin Galactic-ի ծառայություններից, եթե չզգամ, որ դա անվտանգ չէ ինձ համար»,- ասել է նա:
Նա նշել է, որ 250 հազար դոլարով ընկերության չվերթների համար տոմսեր գնած 800 ուղևորները նախկինի պես աջակցում են ընկերության ծրագրերին: Բացի այդ, անապատում վթարից հետո ևս երկուսն են գրանցվել:









































