Լոնդոնի «Չելսի»-ի բրազիլացի կիսապաշտպան Օսկարը խոսել է իր թիմակցի` Սեսկ Ֆաբրեգասի մասին, նշելով, որ իսպանացին մեծ փոփոխություններ է մտցրել «ազնվականներ»-ի խաղի մեջ, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Ֆաբրեգասը մեծ օգուտ է տալիս թիմին ոչ միայն իր յուրահատուկ փոխանցումներով: Սեսկն առաջին իսկ օրվանից հիանալի ֆուտբոլ է ցուցադրում:
Կարծում եմ, որ նա «Չելսի»-ին նոր մակարդակի է հասցրել: Ինձ դուր է գալիս նրա հետ խաղալը»,- հայտարարել է Օսկարը:
Հավելենք, որ Ֆաբրեգասը «Չելսի»-ի մարզաշապիկով մասնակցել է 13 հանդիպման, դարձել երկու գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:







































