2013 թ. սկզբին Twitter-ի շուկայական արժեքը գնահատվում է 11 միլիարդ դոլար: Նման տվյալներ հրապարակել է Greencrest Capital ներդրումային ընկերության վերլուծաբանը:
2011 թ. հուլիսին այն գնահատվում էր 8 մլրդ դոլար: Վերլուծաբանը մի քանի փաստարկներ է բերել, որոնք էլ նպաստել են արժեքի բարձրացմանը: Նրա խոսքերով՝ ազդեցություն է ունեցել օգտատերերի թվի աճը: Twitter-ին 2013 թ. լավ տարի է սպասվում:
Բացի դա, Twitter–ի գնի աճին նպաստել է Apple ընկերության կողմից միկրոբլոգների ծառայության ձեռքբերման մասին խոսակցությունները:
Greencrest Capital-ն ակնկալում է, որ Twitter-ը 2013 թ. վերջին կսկսի IPO մուտքի նախապատրաստական աշխատանքները: Ընկերության ղեկավարները չեն մեկնաբանել այս հայտարարությունը: 2012-ի սեպտեմբերին ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Twitter-ի մուտքը IPO չի նախատեսվում:
Twitter–ը գործում է 2006-ից, 2010-ին այն գնահատվում էր 3,7 մլրդ դոլար: 2012 թ. հունիսին կատարված վերլուծությունների համաձայն՝ Twitter-ի եկամուտը գովազդից 2014 թ. կկազմի մեկ միլիարդ դոլար:








































