Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը տասը ամիսների կտրվածքով կազմել է 100 տոկոս

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի կանաչապատման աշնանային աշխատանքների շրջանակում hամապատասխան ծառատեսակներով են համալրվել վարչական շրջաններում գույքագրված 1276 ազատ բնաբաժակները, տնկվել է նաև 20 հազար վարդի թուփ: Զեկուցվել է, որ սկսվել են նաև կակաչների սոխուկների տնկման աշխատանքները: Համաքաղաքային առաջիկա` նոյեմբերի 8-ի ծառատունկի հետ կապված էլ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախատեսվում է տնկել ավելի քան 20 հազար ծառ և շուրջ 2 հազար թուփ:

«Մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնումն արդեն մի քանի տարի անընդմեջ մեզ համար գերակա ուղղություններից է: Այս տեսանկյունից ծառատունկերի կազմակերպումն իր առանձնահատուկ նշանակությունն ունի, և մենք տարեցտարի պետք է ավելացնենք տնկվող ծառերի քանակը՝ զուգահեռ ապահովելով նաև դրանց անհրաժեշտ խնամքը: Այս ուղղությամբ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան ծառայություններն ու վարչական շրջանների աշխատակազմերն իրենց հերթին ևս պետք աշխատանքներ տանեն: Բացի այդ մեկ անգամ ևս տեղեկացրեք մեր համաքաղաքացիներին առաջիկա ծառատունկի մասին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերում իրականացվում են դռների և պատուհանների փոխարինման, ապակեպատման, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ: Նշվել է, որ ընթացքի մեջ է նաև ձմռան ամիսներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին տնտեսվարողներին ծանուցման գործընթացը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու ըստ անհրաժեշտության ձեռնարկել համապատասխան քայլեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների ու կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություներ են կազմվել 94 դեպքի մասով:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացված 12 հազար 151 դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման կատարողականը կազմել է 100 տոկոս: Նշվել է նաև, որ ստացված բոլոր գրությունների պատասխանները դիմումատուներին տրամադրվել են սահմանված ժամկետում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հատուկ հսկողությունն ու հետևողականությունը: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին հոկտեմբերին մասնակցել է համապատասխանաբար 130 և 802 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Կատարման ընթացքում է վարչական շրջաններում ընդունելությունների շրջանակում ներկայացված 69 հարց:

Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների 2014 թվականի տասը ամիսների կատարողականի ընդհանուր ցուցանիշը 100 տոկոս է կազմել: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու էլ ավելի ակտիվացնել դրանք՝ տարվա կտրվածքով նույնպես 100 տոկոս ցուցանիշ ապահովելու համար:

Զեկուցվել է, որ ավարտվել են բակերում խաղերի տեղադրման այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքները: Ավարտվել են նաև մայրաքաղաքի բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ընդհանուր առմամբ այս տարի նկարազարդվել է 269 տարածք՝ նախորդ տարվա 207-ի համեմատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում