Այո, կան անհամաձայնություններ ՄԻՊ-ի հետ աշխատանքային հարցերի շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ դրանք հիմնականում իրավական ոլորտի խնդիրներում են:
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ երբ ջրծաղիկով հիվանդներին մեկուսացնում են մեկը մյուսից, արդյոք դա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթ է, թե մասնագիտական: Երկրորդը, երբ հոգեբուժարաններում փորձ է արվում ծանոթանալ փաստաթղթերին, երբ օրենքով սահմանված է, որ նման թույլտվություն կարող են ունենալ հիվանդի հարազատի համաձայնության և մյուս կետերը պահպանելու դեպքում: Կարծում եմ, սրանք իրավական խնդիրների շուրջ քննարկումներ են, և այստեղ լուրջ տարաձայնություններ չկան: Մենք համալրված աշխատում ենք: Ես գոհ եմ իրենց հետ աշխատանքից, զգոնությունը պահպանում են, և այդ նախանձախնդիր մոտեցման համար շնորհակալ եմ նրանց»,-ասաց նախարարը:









































