Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

10 հայտնիներ, որոնց վռնդել են հասարակական վայրերից

Մենք բոլորս մեր կյանքում այնպիսի բաներ ենք անում, որոնց համար հետագայում զղջում ենք, իսկ երբեմն իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից: Երբ մենք հայտնի ենք, ապա իրավիճակը նույնն է լինում, միայն թե այդ մասին տեղեկանում է ամբողջ աշխարհը: Հայտնիներ կան, ովքեր արկածներ չեն փնտրում, սակայն կան այնպիսինները, ովքեր անընդհատ արկածների մեջ են հայտնվում: Bugaga.ru-ն ներկայացնում է 10 հայտնի անձանց ցուցակը, որոնց վռնդել են հասարակական վայրերից:

10. Ռեփեր Game
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Երբ ռեփեր Ջեյսոն Թերրելլա Թեյլորը, որը հայտնի է նաև Ռեփեր Game անունով, Փասադենա քաղաքի Houston’s հաստատությունում փորձել է իր համար լանչ պատվիրել, նրան խնդրել են լքել ռեստորանը: Ռեստորանում խիստ դրես-կոդ է սահմանված եղել, սակայն ռեփերը միայն վերնաշապիկով է ներկայացել: Ռեփեր Game-ը հավանաբար գրել է Twitter-ում, որ իրեն ռեստորանում չեն սպասարկել ռասիզմի պատճառով:

9. Արետա Ֆրանկլին
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Ամեն ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Արետան այցելել է Նիագարայի ջրվեժի Johnny Rockets ճաշարանների ցանցի հաստատություններից մեկը: Հաղորդագրության համաձայն՝ նա չիզբուրգեր է պատվիրել, որպեսզի տանի հետը, սակայն չի դիմացել և նստել է մոտակա սեղանի մոտ: Հենց այդ պահին էլ ճաշարանի աշխատակիցը սկսել է բղավել նրա վրա և ասել, որ նա իրավունք չուներ նստել սեղանի մոտ: Արետան լրագրողներին պատմել է, որ «աշխատակիցը շատ կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ և զզվելի է եղել»: Աշխատակցին հեռացրել են աշխատանքից:

8. Վինս Նիլ
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Որոշ աղբյուրների համաձայն՝ Վինս Նիլին խնդրել են լքել Լաս-Վեգասի Palms Hotel and Casino-ն: Twitter-ում նա գրել է, որ հյուրանոցում նրան վատ են վերաբերվել և իր բաժանորդներին կոչ է արել չայցելել այդ հաստատությունը: Սակայն կազինոն իր հերթին հայտնել է, որ Նիլն ինքն է տհաճ իրավիճակի պատճառ դարձել, որի պատճառով էլ նրան խնդրել են հեռանալ:

7. Ջասթին Բիբեր
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Ջասթին Բիբերը դեր 21 տարեկան է, սակայն նրան բազմիցս վռնդել են բարերից անչափահաս տարիքում սպիրտային խմիչքներ օգտագործելու համար: Ջասթինին վռնդել են նաև Փարիզի և Բուենոս-Այրեսի հյուրանոցներից այն պատճառով, որ նրա երկրպագուներն այնտեղ անկարգություններ են սարքել: Ջասթինը Վատիկանում նույնպես իրեն վատ է պահել, որտեղ շորտով և վերնաշապիկով գնդակ է խաղացել:

6. Ամանդա Բայնս
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Ամանդան իր կարիերան վաղ տարիքում է սկսել և ավելի շատ գումար է հավաքել, քան նրան հարկավոր է: Հաղորդագրությունների համաձայն՝ մի քանի սպորտային ակումբներ նրան խնդրել են հեռանալ վատ վարքի պատճառով: Բոլորովին վերջերս նրան վռնդել են Planet Fitness-ից, որտեղ նա հայտնվել է մարիխուանա ծխելիս:

5. Փերիս Հիլթոն
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

ԶԼՄ-ների տվյալներով՝ Փերիս Հիլթոնին արգելված է հայտնվել է Wynn Las Vegas and Encore հյուրանոցում: Հյուրանոցում գտնվելիս նա ցանկացել է իր պայուսակից շրթներկ հանել, սակայն այնտեղից կոկաինի մի փոքր փաթեթ է ընկել:

4. «Մամֆորդ և որդիներ»
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Տվյալների համաձայն՝ «Մամֆորդ և որդիներ» խումբը Ատլանտայում համերգից հետո որոշել է Clermont Lounge այցելել, որը տարածքում հայտնի սթրիփ-ակումբ է: Վոկալիստը որոշել է ելույթ ունենալ բեմում, իսկ խմբի մնացած անդամները հեռախոսով նկարահանել են այն: Նրանց խնդրել են պահել հեռախոսները: Ի պատասխան՝ նրանք սկսել են ակումբում անկարգություններ անել: Արդյունքում ամբողջ խմբին վռնդել են ակումբից:

3. Նիկի Մինաժ
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Նիկի Մինաժը Լոնդոնում կանգ է առել Դորչեստերում, իսկ նրա երկրպագուները հետևել են նրան: Երկրպագուները Dorchester Hotel-ի պատերին գրաֆիտիներ են արել: Ընդ որում՝ գրաֆիտիները չափազանց շատ են եղել դրանք փոխհատուցելու համար: Ավելի ուշ նրան խնդրել են լքել հյուրանոցը՝ ասելով, որ նրա երկրպագուները չափազանց անհանգիստ են:

2. Ջեյմի Քենդի
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

Իր ելույթից հետո Ջեյմի Քենդին որոշել է այցելել Yard House հաստատությունը: Այնտեղ էլ նա կոպտել է մատուցողին և իրեն վատ է պահել: Հենց այդ ժամանակ էլ նրան խնդրել են լքել հաստատությունը: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, ուղղակի անհավանական է: Երբ նա դուրս է քայլել, մի մեքենա մեծ արագությամբ շրջվել է փողոցում հենց նրա դիմաց: Բարից հենց նոր վռնդված Ջեյմին կարող էր ուշադրություն չդարձնել և շարունակել ճանապարհը, սակայն նա օգնել է մեքենայում գտնվող մարդկանց դուրս գալ թակարդից: Ականատեսներից մեկը հասցրել է տեսագրել այդ ամենը, իսկ երբ շտապ օգնությունը ժամանել է, Քենդին արդեն այնտեղ չի եղել:

1. Մադոննա
Топ-10 знаменитостей, которых выгоняли из общественных мест

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մադոննան ներկա է եղել Alamo Movie Theater-ում «Հարյուր տարվա ստրկություն» ֆիլմի պրեմիերային: Նա ամբողջ ժամանակ հաղորդագրություններ է ուղարկել իր հեռախոսից, և նրան բազմիցս նախազգուշացրել են դադարեցնել դա: Երբ երգչուհին հրաժարվել է, նրան խնդրել են հեռանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում