Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսպաշտպան Գարեթ Բեյլը վերականգնվել է վնասվածքից:
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը լիովին առողջ է ու այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ: Բեյլը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալ»-ի վերջին 5 հանդիպումները:
«Արքայական ակումբ»-ի հաջորդ խաղը կայանալու է «Լիվերպուլ»-ի դեմ: Դեռ հայտնի չէ, Բեյլը կլինի «Ռեալ»-ի հիմնական կազմում, թե ոչ:






































