«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին մեկնաբանել է այն միջադեպը, որ տեղի ունեցավ «Պրո Պատրիա»-ի դեմ ընկերական խաղի ժամանակ:
«Ես ուղղակի խոսքեր չունեմ, սա խայտառակ երեկո էր: Ես ինձ անհարմար եմ զգում այն խելամիտ մարդկանց առաջ, ովքեր եկել էին «Բուստո-Արսիցիո» մարզադաշտ, բայց այդ պահին ավելի ճիշտ էր ընդհատել խաղն ու հեռանալ», — խաղացողի խոսքերն է մեջբերում La Gazzetta Dello Sport-ը՝ հղում անելով խաղացողի Twitter-յան էջին:
Հիշեցնենք, որ «Միլան»-ի ու «Պրո Պատրիա»-ի միջև կայացող ընկերական խաղն ընդհատվել է Քևին Փրինս Բոատենգի հասցեին հնչած ռասիստական բնույթի վիրավորանքներից հետո:






































