Երգչուհի Շակիրան Fisher-Price-ի հետ համատեղ սկսել է խաղալիքների հավաքածու ստեղծել, գրում է Elle.ru-ն:
Շակիրայի ստեղծած զարգացնող խաղալիքները վաճառքում կհայտնվեն հենց ամանորյա տոների շեմին: Երգչուհին 6 առարկայից բաղկացած հավաքածու է ստեղծել, որի մեջ մտնում է նաև փափուկ ֆուտբոլի գնդակը:
«Կյանքի առաջին տարիներն ամենակարևորն են երեխայի զարգացման համար: Յուրաքանչյուր խաղ աշխարհընկալման միջոցի է վերածվում»,- ասել է Շակիրան հավաքածուի շնորհանդեսի ժամանակ: