Այս տարի պետք է վերջապես հասկանանք, թե ինչ ազգ ենք, ինչ մշակույթ ունենք և ուր ենք գնում.«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2013-ի իր ակնկալիքները ներկայացրեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
Նա ցանկանում է, որ անկախ նրանից, թե գալիք նախագահական ընտրություններում ով կընտրվի նախագահ, վերջապես հասկանանք՝ ինչ ազգ ենք, ինչ մշակույթ ունենք և ուր ենք գնում:
Ըստ նրա՝ այսօր, առավել քան երբևէ, կարիք ունենք սոցիալական համերաշխության, որը կբերի ազգի համախմբման:
«Այդ գիտակցումը պետք է ունենան երկրի նախագահը, իշխող կուսակցությունը և մենք՝ բոլորս, բայց առաջին հերթին՝իշխանությունը, որովհետև հենց նրանիցէ պահանջվում քաղաքական կամք՝երկրում նմանմիջավայր ստեղծելու համար:
Ես կարծում եմ, որ վերջին տարիներին,հատկապեսքաղաքական դաշտում, անկում ապրեցինք:Վերջին ընտրական գործընթացներն ապացուցեցին, որ Հայաստանը նահանջ է ապրել:
Գալիս է մի պահ, երբ պետք է կանգ առնել, վերանայել անցած ուղին, սխալները և լցվել հավատով, սիրով, որը պետք է համախմբի բոլորիս:Մենք այն ժողովուրդն ենք, որ չպետք է կցորդ լինի, այլ լինի առաջնորդ. դրա համար մեզ ազգային ինքնաճանաչողությունն է պակասում»,- ասաց Կարինե Հակոբյանը՝ հավելելով, որ ոտքի կանգնելու համարմեզ պակասում է արժանապատվության զգացումը:
2013 թ.-ի համար հրապարակախոս Կարինե Հակոբյանը Հայաստանի կյանքում կարևորեց Սփյուռքի դերը: Նրա համոզմամբ՝ այս մոտեցումները ևս վերանայման կարիք ունենք:
«Պետք է դառնանք հայաստանակենտրոն ազգ, ինչըմեր վերածննդի գրավականն է»,- նկատեց նա՝ շնորհավորելով հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:










































