Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որը որդուն տարել էր գեղեցկության սրահ՝ կտրելու մազերը, չեն սպասարկել քաղաքային վարսավիրանոցում՝ ասելով, թե բոլոր վարպետները զբաղված են: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Գեղեցկության սրահ այցելելու անհրաժեշտություն է ծագել այն պատճառով, որ Քեմերոնի անձնական վարսահարդարը՝ Լոնդոնի հայտնի ոճաբան Լինո Կարբոսյերոն, հրաժարվում է Լոնդոնից գնալ Չեքերս, որտեղ ապրում է վարչապետը:

Կարբոսյերոն սպասարկում է Քեմերոնին Դաունինգ սթրիթ-10-ում:
Հայտնի է, որ մազերի կտրվածքը Քեմերոնին արժենում է 145 դոլար:









































