Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավար կազմի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն կարծում է, որ Քաթարում կայանալիք 2022թ. Մունդիալն ավելի նպատակահարմար է անցկացնել ապրիլի վերջին:
«Տկարամտություն կլինի խաղալ 50 աստիճան շոգի պայմաններում: Դա հնարավոր չէ: Պետք է հնարավորինս անվնաս որոշում կայացնել ակումբների համար: Առաջարկում ենք առաջնությունը սկսել ավելի վաղ՝ ապրիլի սկզբին, և ավարտել մայիսին:
Սա լավագույն տարբերակն է՝ ի հայտ եկած եվրոպական ֆուտբոլային ակումբների (ECA) անցկացրած հետազոտության արդյունքում»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է իսպանական Sport պարբերականը:
Նշենք, որ Ռումենիգեն գլխավորում է ECA-ն:









































