«Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի իր ակումբային գրանցումը և կտեղափոխվի Բրազիլիա:
Տրանսֆերային գործարքի իրականացման միակ խոչընդոտը 28-ամյա բրազիլացու բարձր աշխատավարձն է: A Bola-ի տեղեկացմամբ՝ Ռոբինյոն իր նոր ակումբում ցանկանում է ստանալ 370.000 եվրո ամսեկան աշխատավարձ (տարեկան մոտ 4.5 մլն եվրո):
Հավելենք, որ «Միլան»-ում հարձակվողը ստանում է 4 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ «Ֆլամենգո»-ն հրաժարվել է ձեռք բերել խաղացողի իրավունքները, սակայն ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել «Սանթոս»-ն ու «Ատլետիկո Մինեյրո»-ն:








































