Կիևում ուկրաինուհուն վթարի ենթարկած Կոնստանտին Մելաձեն վկայի կարգավիճակում է, և նրա համար պատժի չափ դեռևս չի սահմանվել` համաձայն Ուկրաինայի քրեական օրենսգրքի: Այս մասին «Սեգոդնյա» թերթին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ հասարակության հետ կապերի Կիևի շրջանի բաժնի պետ Նիկոլայ Ժուկովիչը:
Պատահածի առթիվ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասով` «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտի շահագործում»: Օրենքի այս հոդվածով նախատեսվում է մինչև 8 ամիս ազատազրկում:









































