Չնայած սկանդալին՝ կապված դերասան Ժերար Դեպարդյեի` Բելգիա փախուստի հետ, Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել տարեկան մեկ միլիոն եվրոյից ավելի եկամուտ ունեցող ֆրանսիացիներից 75 տոկոս հարկ գանձելու գաղափարից, հայտնում է BBC-ն: Այդ նորման ոչ սահմանադրական ճանաչելը չօգնեց գործին:
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն դեկտեմբերի 29-ին հայտարարել է, որ 2013 թվականին երկրի իշխանությունները վերստին կդիտարկեն հարուստների համար հարկեր սահմանելու հեռանկարը: Այդ առաջարկը կներառվի երկրի հաջորդ տարվա բյուջեն մշակելիս:
75 տոկոս եկամտահարկի սահմանման հնարավորությունը Ֆրանսիայի շատ հայտնի ու ազդեցիկ մարդկանց ստիպել է փախչել երկրից: Որպես «նոր հայրենիք» հարուստներն ընտրում են ԱՄՆ-ը, Բելգիան, Շվեյցարիան կամ Մեծ Բրիտանիան:








































