2012-ը կարելի էհամարելկորսված տարի՝ բոլոր բնագավառներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ ամփոփելով 2012թվականը:
Նա նշեց, որ տարվա ընթացքում չհաջողվեց իրականացնել ՀՀ ԱԺ նորմալ ընտրություններ՝դրանք վերածվեցին ֆինանսական լայնամասշտաբ միջոցառման:Տնտեսական բնագավառում չհաջողվեցորևէ աճ ապահովել՝ չնայած կառավարությունը աճ է ցույց տալիս, իսկ հասարակության շրջանում ամրապնդվեց այն կարծրատիպը, որ ՀՀ-ն ապագա չունի, և հայ ժողովուրդը ՀՀ-ում անելիք չունի՝ իրենիցոչինչ կախված չէ. պետք է արտագաղթել, և վերջ:
«Այս ամենում համոզվում ենք՝ դիտարկելով արտագաղթի ցուցանիշները, որը եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ,10%-ով ավելի է: Սավկայությունն է այնբանի, որ տարվա ընթացքում տնտեսական մենաշնորհները չվերացան, Մարտի 1-ի գործը չբացահայտվեց»,- ասաց Արմեն Բադալյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն իր կյանքում ունեցավ ևս մեկ կորուսյալ տարի:










































