Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն խոսել է իր ապագայի մասին:
«Իմ պայմանագրի ժամկետն «Աթլետիկո Մադրիդ»-ի հետ ավարտվում է երեք տարի անց: Այս մրցաշրջանը միանշանակ կանցկացնեմ մադրիդյան թիմում: Ինչ կլինի հետո՝ չգիտեմ:
Գիտեմ, որ բազմաթիվ խոսակցություններ կան իմ՝ տարբեր ակումբներ տեղափոխության մասին: Այնուամենայնիվ, ես «Աթլետիկո»-ի ֆուտբոլիստ եմ ու միայն իմ թիմի մասին եմ մտածում»,- ասել է Ֆալկաոն:









































