Վաշինգտոնը որոշել է դիվանագիտական և քաղաքական միջոցառումներ ձեռնարկել՝ տարածաշրջանում և աշխարհում Իրանի ազդեցությունը զսպելու համար։ Նախագահի կողմից ստորագրվել է մի օրենք, որտեղ Պետդեպարտամենտին պարտավորեցվում է քայլեր ձեռնարկել «Արևմտյան կիսագնդում Իրանին հակազդելու համար»։
Օրենքը Պետդեպարտամենտին հորդորում է 180 օրվա ընթացքում ռազմավարություն մշակել «Իրանի թշնամական ակտիվության և ներկայության աճման դեմ»։
Ռազմավարության մասին տեղեկատվությունը հասարակայնությանը ներկայացված է ընդհանուր կողմով, մանրամասնությունները գաղտնի են պահվում։
Փաստաթղթի տեքստում ասված է, որ ԱԱ Դեպարտամենտը պետք է ԱՄՆ-ի ցամաքային սահմանների վրա խստացնի հսկողությունը՝ իսլամիստական ահաբեկիչների մուտքը դեպի երկիր կասեցնելու համար։
ԱՄՆ-ը զգուշանում է, որ Լատինական Ամերիկայում կարող է ահաբեկչական խմբավորումների հոսք լինել։ Այնտեղ կա Իրանի 11 դեսպանություն և 17 մշակութային կենտրոն։ Հաճախակի է դարձել Իրանի նախագահի այցը Լատինական Ամերիկա։









































