«Յուվենթուս»-ի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, թե ում կհանձներ ֆուտբոլային «Օսկար» մրցանակները 2012 թվականի համար:
«Լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստի կոչման համար «Օսկար» կհանձնեի «Մանչեսթեր Սիթի»-ի և «Շախտյոր»-ի ֆուտբոլիստներ` Յայա Տուրեին և Վիլիանին:
Որպես լավագույն թիմ ես ընտրում եմ Դորտմունդի «Բորուսիա»-ն: Առաջիկա 5 տարվա ընթացքում «Բորուսիա»-ն, «Յուվենթուս»-ը կամ «Շախտյոր»-ը Չեմպիոնների Լիգայի հաղթող կդառնան»,- Բուֆոնին մեջբերում են իտալական լրատվամիջոցները:




































