«Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն հայտարարել է, որ իր թիմը կարող է գերազանցել «Բարսելոնա»-ին ՉԼ գավաթի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք խաղում:
«Թղթի վրա մենք այս զույգի թույլ օղակն ենք թվում, սակայն դա մեզ համար լրացուցիչ խթան է հանդիսանում: Գիտենք, որ կարող ենք գերազանցել «Բարսելոնա»-ին և հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերել: Առաջիկա ամիսներին պարտավոր ենք բարելավել մեր խաղը և հանդես գալ որպես միասնական թիմ»,- Մոնտոլիվոյին մեջբերում է Goal.com-ը:








































