«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարարության լիազորված անձ Արտակ Գևորգյանը Հայաստան է ներմուծել 1010 կգ բրուտո քաշով խառն ապրանքներ, որոնք սահմանված ժամանակում մաքսային մարմին չի ներկայացրել: Արդյունքում մշակույթի նախարարության ներկայացուցիչը տուգանվել է 50 հազար դրամի չափով: Մշակույթի նախարարության մեկ այլ լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հովհաննիսյանն էլ հունիսի 14-ին հայտարարագրել է 122 հազար 805 կգ ապրանքներ:
Իսկ հոկտեմբերի 10-ին պարզվել է, որ այս դեպքում էլ մաքսային հայտարարագիրը սահմանված 10 օրյա ժամկետում չի ներկայացվել, ուստի Հովհաննիսյանին ևս տուգանել են 50 հազար դրամ: Ի դեպ, տարօրինակ է, որ հունիսին ներկրված ապրանքի մաքսային հայտարարագիրը չներկայացնելու փաստը մաքսայինում հոկտեմբերին են միայն արձանագրել: Այսինքն` կարող ենք ասել, որ ՀՀ ֆինանսների նախարարության և մշակույթի նախարարության հակամարտությունը նոր երանգներ է ստանում: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող «Հուշարձանների վերականգման կենտրոն» ՓԲԸ-ն քաղհայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նախարարությունից պահանջելով 18 մլն 999 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում