Արգենտինայի դատարանը երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Ֆելիս Միչելիին, ինչպես հաղորդում է Rosbalt-ը, կաշառակերության համար 4 տարվա ազատազրկման է դատապարտել:
Դատավճռի հրապարակման պահից սկսած՝ 8 տարի Միչելին պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունի: ԶԼՄ-ները հաղորդում են, որ Միչելին էլ իր հերթին չի խոստովանել մեղքը և պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:









































