Wednesday, 24 06 2026
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

Ցանկանում եմ, որ լավագույն մարզիկի ընտրությունը լինի ավելի արդար. Մխիթարյան. Սպորտ

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանելով Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկի մրցանակաբաշխությունը, գրել է.

«Չնայած ես արձակուրդում եմ, Հայաստանում չեմ ու կուզենայի հանգստանալ, բայց ես տարբեր նամակներ եմ ստանում, ու տարբեր երկրպագուներ գրում են իմ էջում և ուզում են իմանալ իմ կարծիքը տարվա լավագույն մարզիկների ցուցակում իմ չլինելու մասին:

Ուզում եմ ասել, որ այդ խնդիրն ինձ չի հետաքրքրում: Ես երբեք չեմ խաղացել մեդալների կամ կոչումների համար: Ես ամեն ինչ արել եմ, որ կարողանամ օգուտ տալ մեր ազգային հավաքականին, մեր երկրին ու իմ երկրպագուներին, ուրախացնել մեր ժողովրդին և շարունակելու եմ ամեն ինչ անել, աշխատել, որպեսզի իմ խաղով ավելի օգտակար լինեմ մեր հավաքականին ու իմ երկրին:

Ես կուզենայի, որ լավագույն մարզիկի ընտրությունները լինեին ավելի արդար և ազնիվ, քանի որ սպորտի մեջ մենք պայքարում ենք ազնվության համար: Կարծում եմ իմ երկրպագուներն ինձ ճիշտ կհասկանան և չեն կարծի, որ ցուցակում չլինելու համար ցավ եմ ապրել, քանի որ Հայաստանում կան ինձանից ավելի արժանավոր մարդիկ, ովքեր չկան լավագույն մարզիկների ցուցակում, ինչպես օրինակ մեր շախմատի ոսկե հավաքականի տղաները, ովքեր միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը և նրանց միջոցով արդեն մի քանի տարի ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի մասին: Ասում են, որ ինձ տրվել է օլիմպիական կոմիտեի ոսկե շղթա ու հարցնում են, թե ես արդյոք ստացել եմ այդ մեդալը: Արդեն ասացի, որ ես Հայաստանում չեմ, դրա մասին տեղեկացել եմ լուրերից, բայց չեմ պատրաստվում այդ պարգևը ստանալ, քանի որ ես կարծում եմ, որ պետք է ստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար և ազնիվ մրցակցության արդյունքում, իսկ մնացածը ինձ չի հետաքրքրում: Ես որպես մարզիկ շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լավագույն մարզիկներին և ցանկանում եմ առողջություն: Ցանկանում եմ, որ եկող տարում մեր մարզիկները նույնպես ունենան մեծ հաջողություններ և երջանկացնեն մեր ժողովրդին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում