Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է, որ «Թիրախ համար մեկ» (ZERO DARK THIRTY) ֆիլմը, որը նվիրված է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը, կարող է «բորբոքել» արաբական աշխարհը: Ինչպես հաղորդում է Lenta-ն, Մերդոկը նման տեսակետ է հայտնել Twitter-ի իր միկրոբլոգում:
Մեդիամագնատը նաև նշել է, որ ֆիլմում ցուցադրված կտտանքների մասին հարցի քննարկմանը պետք է ներկա գտնվեն բոլոր հետաքրքրված կողմերը, սակայն դա տեղի չի ունենում: Հայտնի չէ՝ արդյո՞ք Մերդոկը նկատի ունի ահաբեկչության մեջ կասկածվող կողմերից մեկին, թե ոչ:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ում սահամանափակ վարձույթով դուրս է եկել «Թիրախ համար մեկ» ֆիլմը: Ֆիլմում, մասնավորապես, եզրակացություն է արվում, որ ենթադրյալ ահաբեկիչներին կտտանքների ենթարկելն է օգնել ստանալ տեղեկատվություն Բեն Լադենի գտնվելու վայրի մասին: Նման տեսակետի քննադատությամբ արդեն հանդես են եկել մի քանի ամերիկացի քաղաքական գործիչներ, մասնավորապես հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը և դեմոկրատ Դայան Ֆայնսթինը, որը զբաղեցնում է հետախուզության հարցերով սենատի կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերին արաբական աշխարհում զանգվածային ցույցեր են ընթացել«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով, որում Մուհամմեդ մարգարեն ներկայացված է անբարենպաստ լույսի ներքո: