ԱՄՆ-ում Սուրբ ծննդյան տոները ուղեկցվել են ուժեղ փոթորիկներով: Ձյան առատ տեղումները և հորդառատ անձրևները կաթվածահար են արել հարավային և կենտրոնական նահանգների մի մասը` հաղորդում է Associated Press-ը
Հարավային նահանգներում՝ Տեխասում, Ալաբամայում, Օկլահոմայում, Լուիզիանայում, Արկանզասում և Միսիսիպիում, ձնաբքերը էլեկտրաէներգիայի մասսայական անջատումների պատճառ են դարձել: Հենց այս տարածաշրջանում էլ գրանցվել են 34 տորնադոներ:
Փոթորիկներն ավելի ուժգին են եղել Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում՝ դրանից տուժել են գրեթե 100 քաղաքային շինություններ:
Տեղի են ունեցել բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց զոհ է դարձել վեց մարդ:
Ըստ Business Insider-ի տվյալների՝ ԱՄՆ-ում հետաձգվել է գրեթե հազար ավիաչվերթ: